| Առաքելությունը
Ստեղծված 1981թ., G2IA-ն (Միջմասնագիտական
միջազգային հայկական խմբավորում) իրենից ներկայացնում է միջմասնագիտական
ոչ քաղաքական կազմակերպություն։
Այն համախմբում է հայ արմատներով
մասնագետների, ինչպես նաև արմենոֆիլ ֆրանսիացիների, ովքեր զբաղեցնում
են տարբեր պաշտոններ (ընկերությունների տնօրեններ, կադրեր, արդյունաբերողներ,
առևտրականներ, արհեստավորներ, «ակտիվ» թոշակառուներ և այլն), գործունեության
տարբեր բնագավառներում։
Գործունեության նպատակն է՝
- Ուղղել ռեսուրսները անդամների սոցիոմասնագիտական
ծաղկումը բարելավելու համար, ստեղծելով հաղորդակցման առավելություններով
ցանց։
- Ստեղծել և ապագա սերունդներին փոխանցել իրենց
լավագույն մասնագիտական փորձը, որպեսզի հեշտացնել նրանց մասնագիտական
ինտեգրացիան, ինչպես նաև ռազմավարական պաշտոններին հասանելիությունը։
- Տեղեկացնել հնարավորությունների և ընդհանուր
շահերի մասին Հայաստանի տնտեսությունը և մշակույթը տարածելու և զարգացնելու
նպատակով՝ շնորհիվ ժամանակակից հաղորդակցման միջոցների։
- Մասնակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը,
ինչպես հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացմամբ,
այնպես էլ Հայաստանում յուրահատուկ գործունեության ծավալմամբ։
|