G2iA-ն Հայաստանում
Հայկական ձեռնարկությունների հաջողության պատմություններ
_
Հայկական տնտեսության բանալիները
Տուրիզմը Հայաստանում Հնարավորություններ
Եվրոպական համայնք
Անցած դեպքերը և գործունեությունը
 

 

Հայկական ձեռնարկությունների հաջողության պատմություններ

Յուրաքանչյուր ամիս, Կարինե Հովաննիսյանի կողմից տպագրվում է հայաստանյան որևէ հաջողված ձեռնարկության պատմությունը։ Այս պատմությունները հիանալի կերպով ներկայացնում են ինչպես երկրի տնտեսության անցած ուղին հետխորհրդային տարիներին, այնպես էլ նրանց ներկա հաջողությունները։

Այս ամիս դա «Մի նուռ» ռեստորանի պատմությունն է։

Կարինե Հովանիսյանի կողմից


Երևանում կան բազմաթիվ ռեստորաններ և սրճարաններ, որոնք առանձնանում են տարատեսակ խոհանոցներով։
Մինչդեռ, »ՄԻ ՆՈՒՌ» ռեստորանը դա հիրավի նորամուծություն է երևանյան ռեստորանային գործում։ Իրականում սա» Հայկական նոր խոհանոց « հասկացությունն է, խոհանոց` որտեղ օգտագործվում են խնամքով ընտրված թարմ և որակյալ մթերքներ։

Այստեղ Ձեզ կառաջարկվի հայկական, ֆրանսիական, կովկասյան բաղադրատոմսերի հիման վրա, հայկական ոգու ազդեցությամբ ձևավորված նոր ընթրիքատեսակներ։ Համեղ կերակուրի սիրահարները այստեղ կգտնեն իրենց քիմքին հաճելի բազմապիսի յուրահատուկ, համեղ և ախորժաբեր կերակրատեսակներ։ Իսկ դիզայնի և դեկորացիայի ներդաշնակությունը, որը լրացվում է 12-13 րդ դդ-ի հայական մանրանկարներով, ինչպես նաև ''lounge' երաժշտության խառնուրդը և անձնակազմի բարեհամբույր սպասարկումը հաճելի և ջերմ մթնոլորտ են ստեղծում այցելուների համար։

«ՄԻ ՆՈՒՌ» -ը հիանալի ընտրություն է ինչպես 2 հոգու ռոմանտիկ ընթրիքի, այնպես էլ գործնական հանդիպումների և ընկերների հետ ընթրիքի համար։ Այն Ձեզ կառաջարկի իր ընթրիքների ընթրիքացուցակը, որտեղ կբավարարվեն նաև բուսակերների պահանջները։

«ՄԻ ՆՈՒՌ»-ը բացեց իր դռները 2004 թ-ի նոյեմբերի վերջին։ Ռեստորանը ստեղծվեց տիկին Գոհար Դանիելյան -Դուբոստի և պարոն Լևոն Մովսիսյանի կողմից։

Գոհարը երկար ժամանակ է ինչ հանդիսանում է CEMA-ի ակտիվ մասնակիցներից մեկը։ Նա վստահեցնում է, որ CEMA-ի սեմինարները, դասավանդողների պրոֆեսիոնալիզմը և հմտությունը մեծ ազդեցություն են ունեցել նրա `սեփական ձեռնարկություն բացելու որոշման վրա(բացի «ՄԻ ՆՈՒՌ»-ից նա հիմնել է նաև կոմունիկացիայի և պատկերների ''DG Contact''կազմակերպությունը)։ Սա մի հիանալի օրինակ է, որը ներկայացնում է CEMA ևի կարևորությունը և նպատակաուղվածությունը նախաձեռնության զարգացման և նոր ձեռնարկությունների ստեղծման գործում։ CEMA ևի մասնագետները հայ երիտասարդ ձեռնարկատերերին փոխանցում են մենենջմձեթի նոր գաղափարներն ու տեխնիկաները, այսպիսով նպաստելով հարստության և աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում։

Հուսով ենք, որ մեր կենտրոնը ստանձնում է իր դերը որպես երիտասարդ հայ ձեռներեցներին օժանդակող, որպեսզի նրանք հավատան իրենց ուժերին և նախաձեռնությանը, ինչպես Գոհար Դանիելյան -Դուբոստի դեպքում, քանի որ այսօր նրանք կազմում են Հայաստանի տնտեսության զարգացման հիմքը։

«ՄԻ ՆՈՒՌ»-ը դա հայկական ավանդական և ժամանակակից խոհանոցի, ինչպես նաև նրբագեղության և պերընթրիքքության միաձուլումն է։

Բարի ախորժակ

Տպագրված հոդվածները

Կազմակերպություն

Գործունեության ոլորտ

Կարդալ հոդվածը

Ապավեն

Տրանսպորտ

2004 02 apaven.pdf

Գապեքս

Ապակու արտադրություն

2004 03 gapex .pdf

Նոյյան

Մրգային հյութերի արտադրություն

2004 04 Noyan.pdf

Phoenicia

Ռեստորանային գործ

2004 05 Phoenicia.pdf

Արփիմեդ

Դեղագործություն

2004 06 arpimed .pdf

Արմա

Հյուրանոցային գործ

2004 07 arma .pdf

Արմսոֆթ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաններ

2004 08 armsoft .pdf

Անտարես

Տպագրություն, փաթեթավորում

2004 09 antares.pdf

Էլիթ պռոյեկտ Շին

Շինարարություն, ճարտարապետություն

2004 10 Elite Project Shin .pdf

Կոնվերս բանկ

Բանկ

2005 01 Converse Bank

Մի նուռ

Ռեստորանային գործ

2005 02 Minour