Հայաստանի տնտեսության
զարգացման ծրագրեր
Ուղևորություններ ուսուցման նպատակով
Հայաստանի G2IA ևի առաջնայնություններից մեկը
ուսուցողական ուղևորությունների կազմակերպումն է, որոնք պետք է նպաստեն
Հայաստանի հետ առևտրային փոխհարաբերությունների և ներդրումների զարգացմանը։
G2iA ևն ինչպես Հայաստանում այնպես էլ Ֆրանսիայում իրականացնում է մի
ծրագիր, որը թույլ է տալիս ֆրանսիական ձեռնարկություններին գտնել իրենց
մասնագիտական առումով նմանատիպ հայկական ձեռնարկությունները։ Այս ամենի
համար G2iA ևն ունի Հայաստանում Ֆրանսիական դեսպանատան աջակցությունը։
Որպես օրինակ
կարող ենք բերել
- Մարսելի ֆրանս-հայկական առևտրի և արդյունաբերության
պալատի ուղևորությունը, որի նպատակն էր տրիկոտաժի և տեքստիլի սեկտորում
առկա հայկական ձեռնարկությունների հետ կապերի հաստատումը։
- 2004թ-ին PROCOS-ի հետ կազմակերպված ուղևորությունը,
ֆրանսիական դիստրիբուցիայի դասընթացների անցկացման համար, ինչպիսիք
են "Nature et Dռcouvertes", "Jacqueline Riu"-ն
և այլն։
- Նմանատիպ այլ առաքելություններ նախատեսվել
են նաև նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների, կոմունիկացիայի, տուրիզմի
և այլ ոլորտներում։
Զուգահեռաբար, G2IA նախագծել է կազմակերպել ուղևորություններ
և սեմինարներ հակառակ ուղղությամբ `կազմակերպելով հայաստանյան ձեռնարկությունների
այցը Ֆրանսիա, որոնք ցանկանում են հանդիպել իրենց ֆրանսիական հոմոլոգներին,
ինչպես նաև հեշտացնել հայ պրակտիկանտների ընդունելությունը, որոնք
ցանկանում են կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները ֆրանսիական
ձեռնարկություններում։
|
Ֆրանսուա
Լեմարշան
Nature et Dռcouvertes հարցազրույց C1-ով
|
2005 թ-ի հունիսին, G2IA-ն Հայաստանում կազմակերպել
է ուսուցողական ուղևորություններ, ֆրանսիական ձեռնարկություններին
ծանոթացնելու համար Հայաստանի տնտեսական սեկտորի ներկայացուցիչներին։
Մեր երկրի ճանաչումը մեզ թույլ
է տալիս ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարներին առաջարկել հետևյալ
տնտեսական սեկտորները, Հայաստանում ֆրանսիական դեսպանատան աջակցությամբ`
- Ինֆորմացիոն տենոլոգիաներ
- տուրիզմ
- գյուղատնտեսություն
Այս ուղևորությունը հատկապես
նախատեսված է այն ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում զարգանալ
և արտահանել ԱՊՀ ևի երկրները ` մինիմիզացնելով ռիսկերը։
Կարդալ
հայտարարությունը և հավելյալ ինֆորմացիայի համար կապվել Էդուարդ
Վարվարյանի հետ ` 01 40 43 17 22 կամ 06 10 50 60 04
|