G2iA-ն Հայաստանում
CEMA Երևան
_
Հայկական տնտեսության բանալիները
Տուրիզմը Հայաստանում Հնարավորություններ
Եվրոպական համայնք
Անցած դեպքերը և գործունեությունը
 

CEMA-ի նպատակները

  • Պատրաստել հայաստանյան ապագա կադրերը
  • օգնել Հայաստանին անցնելու զարգացման ուղին`ոգեշնչելով ֆրանսիական և եվրոպական սոցիալ-տնտեսական,իրավաբանական մոդելները
  • դյուրին դարձնել ֆրանսիական/եվրոպական և հայկական ձեռնարկությունների միջև կապը

Այս ամենի համար կարևոր հիմք է հանդիսանում ֆրանսիական մշակույթի և լեզվի ամրապնդումն ու զարգացումը Հայաստանում ։

Մանկավարժական խորհուրդ

    • Ժիրայր Աղջյան, տնտեսագետ , Համաժողովի մագիստր Անժերի համալսարանում։
    • Ժակ Բարի, CESI (արդյունաբերական բարձրագույն դասընթացների կենտրոն) խմբավորման գլխավոր տնօրեն։
    • Հիդա Բայրամյան, Համաժողովի մագիստր Բեյրութի համալսարանում,մարկետինգի խորհուրդ ։
    • Ժերար Հովակիմյան,գովազդային գործակալ, LOb Conseil կազմակերպության տնօրեն։ Միշել Սարաջյան , ESM (մարկետինգի բարձրագույն դպրոցի) տնօրեն:
    • Սասուն Սոժի, Advalience գրասենյակի կցորդ խորհրդատու ։
    • Ժան ևՊիեռ Թումանյան, հարկերի մարման գծով էքսպերտ-հաշվապահ։
    • Միշել Պազումյան , PROCOS (մասնագիտակցված առևտրի ընկերակցության) գլխավոր պատվիրակ և EURELIA-ի(առևտրային ուրբանիզացիայի խորհուրդ) նախագահ։
    • Արմեն Վալյան, ALSY կազմակերպության տեխնիկական գծով տնօրեն։
    • Էդուարդ Վարվարյան, SCHLUMBERGER SEMA-ի գործադիր տնօրեն։
    • Դանիել Երեմյան, ձեռնարկության ղեկավար,, Le personnel du Centre

Ուսուցման կազմակերպումը

5 օրերի մոդուլները (մոտ 35 ժամ դասընթացներ, քննարկումներ, գործնական աշխատանքներ) ։

Տարեկան 10-ից 12 մոդուլ (սեպտեմբերից հունիս) ։ 2004 թ-ի սեպտեմբերին CEMA-ն վերսկսեց իր դասընթացները հաջորդող 14-րդ տարվա համար ։

Առարկաների և մոդուլների բովանդակությունը մշտապես հարմարեցվել են երկրի զարգացմանը և պահանջներին ։
Սկզբնական շրջանում CEMA-ի գործունեությունը կենտրոնացված էր միայն այն ուղղությոն վրա,որն ընդունված էր անվանել «Կրթություն-տեղեկատվություն» ,որպեսզի հասցնեին գաղափարների անհրաժեշտ մակարդակի ձեռքբերմանը և նոր տեսքով հանդիպող առօրյա խնդիրների ըմբռնմանը ։

Պրակտիկանտները հետևում էին դասընթացներին,որպեսզի դուրս գան արտաքին աշխարհ,ձեռք բերեն ծանոթություններ և դրանք օգտագործեն ձեռնարկությունյունում , ստեղծեն իրենց սեփական ձեռնարկությունը,բարելավեն իրենց ֆինանսական վիճակը և այլն ։

Այսօր մոդուլները շատ ավելի տեխնիկական են և դասընթացները շարունակվում են ընտրված և հոմոգեն լսարանի հետ ։
Դասընթացները ֆրանսերենով անցկացվում են թարգմանչի մասնակցությամբ ։

2004 / 2005 թ-ի համար ծրագրավորված մոդուլները

Նայել օրագիրըը

Մասնակիցները

Մասնակիցները ազգությամբ հայ կամ ոչ հայ ֆրանսիացիներ են`իրենց բնագավառի մասնագետներ ։Նրանք ձեռնարկության ղեկավարներ ,կադրեր,մեթոդիստներ և դասախոսներ են և բոլորն էլ կամավորներ։ 1991-ից ի վեր նրանց թիվը կազմում է մոտ 60 մարդ։ Երկար տարիների ընթացքում, մոդուլները ամբողջությամբ կամ մասնակիորեն հանձնվել են հայ մասնագետներին,մանակվարժական խորհրդի կողմից միջնորդության ծրագրերը ընդունելուց հետո։

Անդամները` ձեռնարկության ղեկավարներ, միջին և բարձրագույն կադրեր

  • Հասարակական և պետական սեկտորի կազմակերպությունների պատասխանատուներ ։ Etudiants de 3Ռme cycle. Ընտրություն թեկնածուական դոսիեների ուսումնասիրությունից հետո։
  • Բազային դասընթացներց են տնտեսագիտություն ,բանկ,առևտուր ` 50 %,գիտական և ինժեներիայի դասընթացներ` 30%, իրավունք,սոցիալական գիտություններ,բանասիրություն`20 % ։ Գնալով ավելի հեշտորեն են կիրառվում արևմտյան տեխնիկաները մասնագիտական ոլորտներում։
  • Ինչից էլ բխում է CEMA-ի կողմից առաջարկվող կիրառական դասընթացների հանդեպ մեծ հետաքրքրությունը:
  • Ըստ մոդուլի մասնակիցների թիվը ներկայումս կազմում է 20-ից 22 հոգի։
  • Մասնակիցների թիվը ըստ ցիկլի` մոտ 120 ։
  • Մասնակիցների թիվը 1991թ-ից ի վեր` 1500 ։
  • Մացնակցության հավաստագրերը տրվում են ցիկլի վերջում ։ CEMA նախկին ավարտողներից մի քանիսը ունեն օրինակելի մասնագիտական փորձ:

Նրանց մեջ կարող ենք անվանել

  • Սամվել Թադեվոսյանին, APAVEN տրանսպորտային կազմակերպություն ֆինանսների գծով տնօրեն։
  • Էդուարդ Մեսրոպյան,ջրի բաշխման «Ջինջ»կազմակերպություն ։
  • Լուբեն Թոնիկյան,թեյարան և ռեստորանային գործ THE CHINOIS Աբովյան փողոց,սեփականատեր։
  • Քնարիկ Մալխասյան , BCC միջազգային կազմակերպություն,դասընթացների պատասխանատու։
  • Մհեր Շահգելդյան,Հայաստանում Ֆրանսիական Համալսարան,փոխռեկտոր։
  • Հրայր Դեմիրճյան, PHILIPP MORIS ևի բաշխման գործակալություն,տնօրեն։
  • Արտակ Մելքոնյան, CHOR բանկ, հաճախորդների գծով պատասխանատու։
  • Լուբեն Կոպյան, HSBC,կրեդիտների մասնաճյուղի պատասխանատու։
  • Ծահե Վահրամյան,Ֆրանսիայում Հայաստանի նախկին դեսպան։

CEMA-ի դասընթացներին մասնակցող ձեռնարկությունները

1991թ-ից ի վեր CEMA-ն դասավանդել է մոտ 550 ձեռնարկություններից, հասարակական և պետական կազմակերպություններից ժամանած մասնագետների։ Ներկայումս այն տարեկան ձևավորում է մոտ 70 ձեռնարկությունների և կազմակերպությունների անձնակազմը։ Կարող ենք առանձնացնել ArmenTel-ը, Երևանի կոնյակի գործարանը, Paradis գովազդային գործակալությունը, Sed Maeced խորհրդատվական կազմակերպությունը, AMCOR ապակու մշակման գործարանը, Շանթ, Աշտարակ կաթ կաթնամթերքի գործարանները, Chartia ինֆորմացիոն ծառայություններ մատուցող կազմակերպությունը, Ani - Plaza հյուրանոցը, Antarռs առաջին տպագրական կազմակերպությունը, մեծ թվով բանկեր` ASHB, Convers, Anelik, ADB, Arminpexbank, HSBC, ACBA և այլն:

Զարգացման հեռանկարները

Դիտարկվում են զարգացման բազմաթիվ ուղություններ։

  • Հայ մեթոդիստների նախապատրաստումը։ Հենց սկզբից նախատեսվել էր, որ ֆրանսիացի մասնագետները որքան հնարավոր է արագ իրենց տեղը կզիջեին հայ մասնագետներին, սակայն երկրում առկա դժվարությունները երկարաձգեցին այս պայմանավորվածության ժամկետները և մինչ այսօր ֆրանսիական կողմը պետք է իրականացնի մոդուլների մեծ մասը։ Այնուամենայնիվ հայ մասնագետների թիվը գնալով աճում է։
  • Առավել մասնագիտացված մոդուլների կազմակերպումը`նախատեսված արդեն իսկ փորձառու լսարանի համար։
  • Կրթական մոդուլների կազմակերպումը ձեռնարկությունների ներսում։
  • Հայաստանի և Ֆրանսիայի միջև մասնագիտական հարաբերությունների ստեղծումը։
  • “CEMA-ի նախկին անդամների ասոցիացիայի” միավորում:

CEMA-ի ֆինանսավորումը

Մի մոդուլի պլանավորված բյուջեն հաստատվել է մոտ 1.500 € (dռplacement d'un seul expert). Այն ներառում է տրանսպորտը, վիզայի ծախսերը, մասնակիցների բնակեցման ծախսերը, ինչպես նաև կազմակերպության թարգմանչության, գովազդի և տարածքի վարձատրության հետ կապված ծախսերը։

Երկար տարիների ընթացքում, CEMA-ի ֆինանսավորումը իրականացվում էր սուբսիդիաների միջոցով (Արտաքին գործերի նախարարության, գիտության և տեխնիկայի կորպորացիայի ղեկավարություն), ինչպես նաև G2IA-ի կողմից `սեփական միջոցներով, հովանավոր ձեռնարկությունների կողմից և Հայաստանում գտնվող պահուստային ֆոնդերից ստացվող եկամուտից։

Անդամները, իրենց հերթին, վճարում են անդամավճարներ 20 $ յուրաքանչյուր մոդուլի համար։

Այսօր սուբսիդիաները գոյություն չունեն և ֆինանսավորման աղբյուրը շարունակում է մնալ հովանավորչությունը`մասնավոր սեկտորի ձեռնարկությունների կողմից։

G2iA գործընկեր կազմակերպությունների աջակցությունը դարձել է կենսական անհրաժեշտություն, որը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող այս գործունեությունը։

Դրա փոխարեն ձեռնարկության կամ հովանավորի անունը շահում է ինչպես Ֆրանսայում, այնպես էլ Հայաստանում, քանի որ նրանց աջակցությունը լուսաբանվում է կազմակերպության ինտերնետ կայքերում և մամուլի հրատարակումներում, Հայաստանի հեռուստատեսությամբ ` արժեքավորելով նրանց մասնակցությունը։

Արթուր Սոժի,
Վաճառքի մոդուլ

Հիլդա Բայրամյան, Մարկետինգի մոդուլ

Քարտուղարություն

Կարինե Հովհանիսյան
և Հասմիկ Դավթյան

Մոդուլների պատմությունը

Թեմա

Մասնագետ

Ամսաթիվ

Ստրատեգիական մարկետինգ

Հիլդա Բայրամյան

Մարտ 2005

Մարդկային ռեսուրսների կառավարում

Նիկոլ Խաչիկյան

Փետրվար 2005

Հարկային օրենսդրության զարգացումը Հայաստանում 2004 թվականին

Տեղական մասնագետներ

Դեկտեմբեր 2004

Նախագծի կառավարում

Ս. Սոժի

Նոյեմբեր 2004